Search for a command to run...
Սուրբ Գրիգոր Տաթևացու (1346-1409) իմացաբանական հայացքներն ունեն լավատեսական բնույթ՝ նախ, նա չի կասկածում ճանաչելիի՝ արարված աշխարհի, առանձին իրերի իրական գոյությանը, երկրորդ, համոզված է, որ մարդն ունի բավարար իմացական միջոցներ ճանաչելու գոյը։ Իմացության գերագույն նպատակը աստվածիմացությունն է, ուստի գիտելիքը արժևորվում է ըստ այն բանի, թե ինչպիսի բնույթ ու միտվածություն ունի և որքանով է նպաստում հոգու փրկությանը։ Տաթևացին պաշտպանում է արիստոտելյան իմացաբանության հիմնարար այն դրույթը, որ մարդու իմացությունն ու գիտելիքը ստացական են, քանիորնրահոգումեջչկանբնածինգաղափարներուգիտելիքներ։ Նաառանձնացնում է իմացությաներեքաստիճան՝ զգայական, բանական և հավատի, որոնք թեև տարբերվում են իրենց առարկաներով, իմացության գործիքներով, մեթոդներով ու կարողականություններով, սակայն միասին ապահովում են մարդկային իմացության ամբողջականությունը։ Թեև իմացության սուբյեկտն ընդհանուր առմամբ կրավորական է, այնուհանդերձ, մտքի մեջ ընդհանուր հասկացությունները ձևավորվում են նաև սուբյեկտի ակտիվության շնորհիվ։ Ճշմարտությունը նա սահմանում է որպես մտքի և իրականության համապատասխանություն։ Տաթևացին թեև առանձնացնում է փիլիսոփայական ու աստվածաբանական ճշմարտությունները, սակայն չիպաշտպանում «երկու ճշմարտությունների» ուսմունքը։ Փիլիսոփայական դրույթները ճշմարիտ են, եթե դրանք համահունչ են Հայտնության ճշմարտություններին:
Published in: Bulletin of Yerevan University E Philosophy Psychology
Volume 14, Issue 2 (41), pp. 3-12